Ժողովուրդ ջան, ո՞վ կբացատրի էս հանելուկը:
Երկրի թիվ 1 բայղուշը (էն որ հայ է տեսնում, թե չէ՝ վրա է պրծնում. «դու ընչի՞ չես մեռեեեե....») ասում է՝ պառադից հետո տեխնիկան թողնելու ենք կենտրոնում, որ մարդիկ գան, տեսնեն, նկարվեն:
Նրա թմից մեկ այլ բայղուշի հիմնարկը հայտարարում է, թե՝ կտրականապես արգելվում է պառադից ԱՌԱՋ նկարել պառադին մասնակցող զինտեխնիկան:
Ամենը մի կողմ: Զուտ տրամաբանորեն. էդ ի՞նչ պիտի լինի, եթե նախքան պառադը չի կարելի նկարել, բայց պառադին կարելի է նկարել, իսկ պառադից հետո նկարվել ու նկարվել:
Լուսանկարում գաղտնի նկարված «զինտեխնիկա» է:
Արմեն Հակոբյան